ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               

Պետդեպը զգուշացրել է Սոչիում «հնարավոր ահաբեկչության» մասին

Պետդեպը զգուշացրել է Սոչիում «հնարավոր ահաբեկչության» մասին
12.01.2014 | 15:08

ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացրել է ԱՄՆ-ի քաղաքացիներին Սոչիում կայալանիք Օլիմպիական խաղերի ընթացքում հնարավոր ահաբեկչական գործողությունների վերաբերյալ։
Պետդեպարտամենտը նշել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիներին սպառնացող որևէ կոնկրետ գործողության մասին իրենց հայտնի չէ և հորդորել է ամերիկացիներին զգոն լինել սեփական անվտանգության նկատմամբ փետրվարի 7-ից մարտի 14-ին անցկացվող Օլիմպիական խաղերի ընթացքում՝ վկայակոչելով մանր հանցագործությունների, ոչ պատշաճ բժշկական օգնության և հյուրանոցային համարների պակասի հանգամանքները։

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ